Հարգելի հաճախորդ

Խնդրում ենք ծանոթանալ մեր պայմաններին և կանոններին․

Հարգելի հաճախորդ, դասից թույլատրվում է ուշանալ ոչ ավել, քան 15 րոպե։

Ավելի երկար ուշանալու դեպքում, այդ ժամանակը կհանվի Ձեր 1.5 ժամ տևողության դասից՝ անկախ նրանից՝ զգուշացրել եք, թե ոչ։

Ընդհանրապես դասին չներկայանալու դեպքում գումարի ետ վերադարձ կամ դասի փոխհատուցում հնարավոր չէ։

Հարգելի հաճախորդ, ուզում ենք տեղեկացնել, որ եթե հարցում եք արել հայտ ամրագրելու համար, սակայն հայտը չեք ամրագրել և վճարումը չեք կատարել 24 ժամվա ընթացքում, ապա Ձեր հայտը չի համարվի ամրագրված։ 6+ անձ գրանցվելու պարագայում ամրագրման համար տրամադրվում է 48 ժամ։

Արդեն գրանցված հայտը պետք է չեղարկվի ոչ ուշ, քան 24 ժամ առաջ։ Եթե հայտը չեղարկվում է նվազագույնը 24 ժամ շուտ, ապա օրը և ժամը ենթակա են փոփոխման։ Եթե չեղարկվում է 24 ժամից ուշ, ապա Ձեր հայտը պարզապես անվավեր է համարվում։

Բոլոր դեպքերում հայտերի համար վճարված գումարը վերադարձի ենթակա չէ։

Ինչպես նաև բոլոր գնված աբոնեմենտները, նվեր քարտերը և ռոմանտիկ երեկոները ետ վերադարձի ենթակա չեն։

Հարգանքով,
Terracotta Studio